ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լուկաշենկո. 5-րդ շարասյունը զինված սադրանքներ է նախապատրաստում

Լուկաշենկո. 5-րդ շարասյունը զինված սադրանքներ է նախապատրաստում
24.03.2017 | 16:45

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «5-րդ շարասյունը զինված սադրանքներ է նախապատրաստում»: Իրավապահները ձերբակալել են մի քանի տասնյակ մարդկանց, ովքեր մտադիր էին զինված սադրանքներ կատարել՝ ըստ Լուկաշենկոյի: Ընդդիմությունը պնդում է, որ Լուկաշենկոյի ռեժիմը փորձում է ահաբեկել և խափանել «պորտաբույծների հարկերի» դեմ բողոքի ակցիաները:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ